19:58 , 20 օգոստոս, 2015
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արևելքում գտնվող Գրակլիանի լեռան շրջանում անցկացված պեղումների ժամանակ հայտնաբերվել է Ք.ծ.ա. 7-րդ դարի տաճար։
Տաճարի վրայի գրությունը անհայտ լեզվով է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Վախթանգ Լիչելին։ Նա հայտարարել է, որ դա հատուկ գտածո է, երբ Վրաստանի տարածքում հայտնաբերվում է նման վաղեմության հուշարձան։
Այժմ գիտնականները պետք է փորձեն վերծանել այդ գրության բովանդակությանը և պարզեն, թե որ լեզվով է գրված այն։ Հայտնաբերված տաճար է այցելել նաև Վրաստանի մշակույթի նախարար Միխայիլ Գիորգաձեն։