16:06 , 20 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
«Մահապարտի գոտի» կապած անհայտ անձը թալանել է Բրյուսելի Վոլյուվե Սեն-Պյեռ շրջանի փոստային գրասենյակներից մեկը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, անհայտ անձը «պայթուցիկ գոտիով» մտել է փոստային գրասենյակ, աշխատակիցներին սպառնացել, թե կպայթեցնի իրեն, եթե նրանք փորձեր իրականացնեն ոստիկանություն կանչելու կամ եթե ինքը լսի ոստիկանության մեքենայի մոտենալու ազդանշանը։
Ստանալով դրամարկղում առկա ողջ գումարը՝ հանցագործը փախուստի է դիմել։ Նրան հայտնաբերել դեռևս չի հաջողվել։
Հստակ չէ նաև, թե արդյոք գոտու վրա իրոք պայթուցիկ եղել է, թե ոչ։
Հափշտակված գումարի չափը չի հստակեցվում։