16:28 , 20 օգոստոս, 2015Panorama.am-ը գրում է.
Երևանի ավագանու «Բարև Երևան խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել Երևանի թ.27 դպրոցի տնօրենի մրցույթի հետ կապված:
Ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ.
«Շուրջ 2 տարի է Երևանի թ.27 դպրոցը ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատարը, որովհետև նախկին տնօրենը դատապարտվել է 26.12.2013թ. ԵՇԴ-136/01/13 թվակիր դատավճռով և Երևանի քաղաքապետի հրամանով ազատվել աշխատանքից: Շատ անհասկանալի հիմնավորմամբ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը հայտարարվեց համապատասխան կարգի խախտմամբ՝ 8 ամիս հետո, 2014թ. օգոստոսի 1-ին, որին որպես թեկնածու մասնակցեց նաև սույն անձը, որի դատվածությունը դեռևս մարված չէր և դպրոցի կառավարման խորհուրդը պարզապես չպետք է վերցներ փաստաթղթերը: Փաստաթղթերը վերցրեցին, նա մասնակցեց մրցույթին, կառավարման խորհրդի 4 անդամ փակ քվեարկությամբ քվեարկեց դատապարտված ու դատվածությունը չմարված մանկավարժի օգտին:
Բարձրացավ համապատասխան օրինական աղմուկ և Երևանի քաղաքապետի հրամանով մրցույթը չեղյալ հայտարարվեց, որը Սուսաննա Սարգսյանի կողմից բողոքարկվեց դատարանում: Այս դատը, որի վճիռն ի սկզբանե ակնհայտ էր, անհիմն ձգձգվեց 9 ամիս և հրապարակվեց 2015 թվականի մայիսի 19-ին, ուժի մեջ մտավ հունիսի 19-ին, իսկ նախկին տնօրենի դատվածության մարման ժամկետը հունիսի 26-ն էր: 2015թ. ապրիլի 4-ին տարածածս հոդվածում մտահոգություն եմ հայտնել, որ քաղաքապետարանի կողմից ամեն ինչ արվում է Երևանի քաղաքապետի դեմ թ.27 դպրոցի նախկին տնօրենի հարուցած դատավարությունը ձգձգելու համար, որպեսզի նրա դատվածությունը հասցնի մարվել և կրկին իրավունք ունենա առաջադրվել: Մտահոգությունս հաստատվեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ