16:06 , 20 օգոստոս, 2015
Ճապոնացի գիտնականները ենթադրում են, որ սովորական մոծակները կարող են օգնել աղետների ժամանակ մարդկանց փլատակների տակից գտնելու համար, հայտնում է tass.ru-ն:
Հետազոտողները մտադիր են գտնել այն մեխանիզմը, որի միջոցով այդ միջատները կարողանում են ճանաչել մարդու հոտը, և այն ստանալ արհեստական ձևով` ստեղծելով հատուկ սենսորներ:
Գիտնականների կարծիքով՝ մոծակների օրգանիզմում արտադրվում է հատուկ սպիտակուց, որն ընդունակ է ներծծել մարդկանց և կենդանիների քրտինքի հոտերը, որով և նա ուղղորդվում է մարկդանց խայթելու համար:
Գիտնականները հույս ունեն, որ իրենք կստեղծեն սենսորներ, որոնց միջոցով կիմանան փլատակների տակ գտնվող մարդկանց գտնվելու վայրը: