Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են Ալցհեյմերի հիվանդության զարգացման և դիետայի միջև կապը


15:42 , 20 օգոստոս, 2015

478397303Գլխուղեղի բջիջների քայքայման հետևանքով, ինչը առաջանում է անբավարար սննդի, դիետաների կամ այլ պատճառներով, կարող է զարգանալ Ալցհեյմերի հիվանդություն, հայտնում է TASS-ը:

Հետազոտության ընթացքում նրանք ուսումնասիրել են այն գործընթացը, որի պատճառով տեղի է ունենում բջիջների մասնակի կամ ամբողջական ինքնաոչնչացում՝ բերելով հիվանդության ավելի խորացմանը, ինչն էլ նրա դեմ պայքարելն ավելի է բարդացնում:

Բժիշկները մինչև հիմա կարծում էին, որ Ալցհեյմերի հիվանդությունն ավելի արագ է զարգանում մեծ քանակությամբ կալորիաներ օգտագործելիս: Սակայն ճապոնացի գիտնականների հետազոտությունները ապացուցում են, որ կարող է նմանատիպ ազդեցություն ունենալ նաև խիստ դիետան:

Ալցհեյմերի հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի ծանր հիվանդություն է, որի ժամանակ մարդը կորցնում է հիշողությունը և կապը շրջապատի հետ: Ավելի շատ այն պատահում է 65-85 տարեկան մարդկանց դեպքում: