Գտնվել է ոչինչ չանելով նիհարելու եղանակը. հետազոտություն


15:20 , 20 օգոստոս, 2015

Lurer.com-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները գտել են նիհարելու հեղափոխական եղանակ, որը որեւիցե գործողություն չի պահանջում. ճարպային բջիջների ներսում «ծագումնաբանական փոխարկիչի» շնորհիվ հնարավոր կլինի նիհարել նույնիսկ քնած ժամանակ: Այդ մասին հաղորդել է HealthDay Reporter հրատարակությունը՝ վկայակոչելով New England Journal of Medicine հանդեսում հրապարակված հետազոտությունը:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները փորձեր են կատարել լաբորատոր մկների վրա: Ճարպային բջիջների ներսում փոխելով գենը՝ գիտնականները կարողացել են արագացնել մետաբոլիզմը, ինչի շնորհիվ ճարպի ավելցուկներն ինքնուրույն այրվել են:

Փորձերի արդյունքում մկները կորցրել են իրենց քաշի կեսն՝ ըստ որում չնվազեցնելով գործածվող սննդի քանակը եւ չմեծացնելով ֆիզիկական ակտիվությունը:

Գիտնականների տեսակետով՝ իրենց հայտնագործությունը կարող Է ճեղքում դառնալ ճարպակալման բուժման բնագավառում: «Այն դարձել Է մեր հասարակության իսկական ժանտախտը, ուստի ճարպակալման գործընթացը հետ շրջելու հնարավորությունը վիթխարի սոցիալական նշանակություն կունենա»,- պարզաբանել Է հետազոտության հեղինակներից մեկը:

HealthDay Reporter-ի տվյալներով՝ այս պահին ճարպակալումից տառապում Է ավելի քան 500 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: