Միջին վիճակագրական ընտանիքը էլէներգիայի թանկացման պատճառով տարեկան 100 հազար դրամ ավելի կծախսի


14:50 , 20 օգոստոս, 2015

Միջին վիճակագրական ընտանիքը էլէներգիայի թանկացման պատճառով տարեկան 100 հազար դրամ ավելի կծախսի   Panorama.am-ը գրում է.

Մենք դեռ չգիտենք, թե որքան ժամանակ է տևելու էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորումը, բնական է, որ դա չի կարող անվերջ տևել, քանի որ պետությունը չի կարող փոխհատուցել սպառված էլեկտրաէներգիայի գինը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Բնական է, որ պետությունը չի կարող ավելի մեծ գումարներ տրամադրել, քանի որ բյուջեում անընդհատ ճեղքվածք կա: Ամսվա կտրվածքով պետությունը 250 կվտ ժամի համար է սուբսիդավորում, որն ընդամենը 4-5 հոգանոց ընտանիքի սպառմանը համարժեք գումար է: Որքան էլ համեստ ապրի այդ ընտանիքը, այսպես, թե այնպես այդքան սպառում ունենալու է»,- նշեց Գ.Մակարյանը:

Հիշեցնենք, որ Կառավարության օգոստոսի 13-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունը չի պատրաստվում իր վրա վերցնել էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը խոշոր բիզնեսի համար: Մինչ ՀԷՑ-ում ընթացող աուդիտի ավարտը կառավարությունը ստանձնել է սակագնի տարբերությունն ազգաբնակչության համար:

Գ.Մակարյանը չբացառեց, որ աուդիտի անցկացումից հետո էլեկտրաէներգիայի թանկացումը կհիմնավորվի, ուստի պետությունը կհամաձայնի սակագինը սուբսիդավորել միայն 50-60 անապահով ընտանիքի համար և դրանով հարցը փակված կհամարի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ