14:51 , 20 օգոստոս, 2015
Ռուսաստանում ու Ղազախստանում դոլարի կուրսը թռել ա մինչև ստրատոսֆերա, իսկ մերը ոնց 475 կար, նենց էլ մնացել ա։ Ռուսաստանում բենզինի գինն իջել ա 20 տոկոսով, իսկ մեզ մոտ թանկացել ա 6 տոկոսով։ Ընդհանրապես, մոտս այնպիսի տպավորություն ա, որ մեր պետական համակարգն ու հատկապես տնտեսությունն ինչ-որ զուգահեռ իրականությունում են ապրում։
Իրականում, այս ամենը կայունության մասին եթե խոսում էլ է, ապա միայն մեր վերնախավի կայուն դեգրադացիայի ու իրականության զգացման կորստի մասին, որովհետև հիմա սենց կայունություն-կայունություն կխաղան, իսկ վաղը մի հատ էնպիսի շոկային անկում կգրանցվի դրամի կուրսի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, որ դեկտեմբերի կուրսի տատանումներն անմեղ չարաճճիություն կթվան։
Իրականության զգացման կորուստն էլ արտահայտվում է նրանով, որ չեն հասկանում, որ ժողովրդի մոտ դանակն իրապես հասել է ոսկորին, ու ցանկացած նման ցնցում հղի է ոչ միայն սոցիալական պայթյուններով, այլև արդեն անհատապես թիրախավորված բռնությունների դրսևորումներով՝ նրանց հանդեպ, ով ժողովուրդը մեղավոր է համարում իր դժվար կացության համար։ Այսինքն՝ օլիգարխների, պետական այրերի ու նույնիսկ օլիգարխ չհանդիսացող, բայց բավականին մեծահարուստ մարդկանց հանդեպ։
Էս ամենից հեչ լավ հոտ չի գալիս։