Ուկրաինայում ադրբեջանցի գործարար է անհետացել


13:58 , 20 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի Խերսոնի մարզում անհետ կորել է ադրբեջանական սփյուռքի ակտիվ ներկայացուցիչ, գործարար։

Ադրբեջանցիների կոնգրեսի ղեկավար Ալիմարդան Քերիմովն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ անհետ կորածը Լուգանսկից Խերսոն տեղափոխված Ալեքբերով Թեբրիզն է՝ ծնված 1986 թվականին։

Նա ցանկացել է վերականգնել գործարարի իր գործունեությունը։

Վերջին անգամ նրա հետ կապ են հաստատել հուլիսի 13-ին։ Նա հեռախոսով կնոջն ասել է, որ իրեն հետևում են և խնդիրներ ունի։ Դրանից հետո նա անհետացել է։

Ալեքբերովի հարազատները դիմել են ոստիկանություն, և սկսվել է գործարարի որոնումը։

Նշենք, որ վերջին ամսվա ընթացքում Խերսոնում 2 ադրբեջանցի գործարար է անհետացել։