13:38 , 20 օգոստոս, 2015Life.panorama.am-ը գրում է.
Շատ դեպքերում դիետայից հետո քաշը պահելը հեշտ չէ: Անգամ դիետայից հետո դուք պետք է պահպանեք ճիշտ սնվելու կանոնները, որպեսզի կորցրած կիլոգրամները կրկին չվերականգնվեն:
Պահպանելով այս կանոնները, դուք ոչ միայն կպահեք դիետայի արդյունքները, այլ նաև կամրացնեք ձեր օրգանիզմը, ինչն անհրաժեշտ է ձմռանը նախապատրաստվելու համար:
- Նախաճաշի ժամանակ անպայման կերեք կոշտ ալյուրից պատրաստված մի կտոր հաց կամ վարսակի շիլա
- Սնվել` օրական 4 անգամից ոչ պակաս` փոքր չափաբաժիններով և ցանկալի է՝ միշտ նույն ժամերին:
- Հում բանջարեղենը համատեղեք եփած կերակուրի հետ (թարմ աղցան և ապուր):
- Աղը փոխարինեք մանրեցված չորացրած կանաչեղենով՝ ռեհան, սամիթ, մաղադանոս:
- Ձուկը պետք է լինի ձեր սեղանին շաբաթական ամենաքիչը երկու անգամ: Նախապատվությունը տվեք թարմ կամ ապխտած սաղմոնին, սկումբրիային, սարդինա ձկանը, իշխանին: Այս ձկներում շատ են օմեգա-3 ճարպաթթուները, որոնք ամրացնում են սրտամկանը
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ