13:28 , 20 օգոստոս, 2015
TASS-ի հաղորդմամբ, Եվրոպական կայունացման մեխանիզմը (ԵԿՄ) Հունաստանին փոխանցել է 13 միլիարդ եվրոյի չափով առաջին արտոնյալ վարկը` օգնության երրորդ միջազգային ծրագրի շրջանակներում:
Այդ մասին հաղորդել է Լյուքսեմբուրգում տեղակայված հիմնադրամի մամլո ծառայությունը:
Այդ գումարը թույլ կտա ժամանակին վճարել Եվրոպական կենտրոնական բանկին, որին Հունաստանը մինչև օրվա վերջ պետք է վճարի 3,2 միլիարդ եվրո:
Նախօրեին հիմնադրամում հաղորդել են, որ ԵԿՄ-ն Հունաստանին կփոխանցի մինչև 86 միլիարդ եվրո` երեք տարվա ընթացքում:
Օգնության ծավալը կախված է նաև «ռեֆորմի իրականացման և ֆինանսական շուկաներ վերադառնալու Հունաստանի հաջողությունից»: Սեփականաշնորհումից ստացվող եկամուտները «նույնպես թույլ կտան նվազեցնել արտաքին օգնության անհրաժեշտությունը»,- ասված է հիմնադրամի փաստաթղթերում: