12:50 , 20 օգոստոս, 2015
ԱՄՆ նախագահի պաշտոնի համար Դեմոկրատական կուսակցության թեկնածուների տարբերությունը առաջատար Հիլարի Քլինթոնի նկատմամբ կրճատվել է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նախընտրական արշավի մեկնարկից ի վեր առաջին անգամ Քլինթոնի վարկանիշն ընկել է 50 տոկոսից։
CNN-ի հարցման արդյունքներով՝ ներկայումս նրա թեկնածությանն աջակցում է հարցվածների 47 տոկոսը, ինչը 9 կետով ցածր է, քան հուլիսին։
Նրա մոտ մրցակցի՝ Վերմոնտ նահանգից սենատոր Բերնի Սանդերսի վարկանիշն աճել է 10 կետով՝ հասնելով 29 տոկոսի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թենածու Սանդերսը հավաքել է 2016-ի ընտրարշավի շրջանակում մյուս թեկնածուների համեմատ ամենամեծ լսարանը՝ ընտրողների հետ հանդիպմանը։ Կիրակի երեկոյան նա Փորթլենդում հանդես էր եկել ավելի քան 19 հազար մարդու առջև։