13:00 , 20 օգոստոս, 2015
Գյուղատնտեսական ոլորտի այս տարվա արձանագրած ցուցանիշները դրական միտում ունեն:
Ծիրանի բերքի գերազանց ցուցանիշներից հետո հաջորդ ամիս սպասվում է խաղողի մթերում, որը, ինչպես վկայում են գյուղացիները՝ նույնպես սպասվածից առատ է լինելու:
Խոսելով արտահանումից՝ պետք է նշել, որ թիրախային երկիր համարվում է ՌԴ-ն, որտեղ սակայն վերջին ժամանակահատվածում ավելացել է գնողունակության անկումը: Այնուամենայնիվ, դա չի խոչընդոտի գյուղացիների խաղողի իրացմանը, ինչպես նաև իրենց բերքն ամբողջությամբ կմթերվի:
Ինչպես նշում են Արմավիրում, այնտեղ արդեն մասնավորի հետ պայմանագիր են կնեքել և 1 կգ լավորակ խաղողը կհանձնեն 800 դրամով: Բացի խաղողի առատ բերքից՝ ավելացել է նաև դրա մշակողների թիվը, ինչը կնպաստի զբաղվածության աճին: