12:26 , 20 օգոստոս, 2015
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցն օգոստոսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ: Օգոստոսի 13-ին Ադրբեջանի Թովուզ քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ (մագնիտուդ 2.6): Նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Դմանիսի քաղաքից 20 կմ դեպի արևմուտք: Օգոստոսի 15-ին Թուրքիայում գրանցվել է 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.7) երկրաշարժ, որի էպիկնետրոնը գտնվում էր Դողուբայազեթ քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք: Այդ օրը երկրաշարժ է տեղի ունեցել նաև Իրանում՝ Մերենդ քաղաքից 17 կմ դեպի հարավ-արևմուտք, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ (մագնիտուդ 2.7):
Տարածաշրջանից դուրս օգոստոսի 15-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սողոմոնյան կղզիների ափերի մոտ: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: