ԶԼՄ-ները նյութեր մատուցելիս պետք է մտածեն հասարակության մասին. Արմեն Սողոյան


12:16 , 20 օգոստոս, 2015

ԶԼՄ-ները նյութեր մատուցելիս պետք է մտածեն հասարակության մասին. Արմեն ՍողոյանPanorama.am-ը գրում է.

Լրատվամիջոցներով ներկայացված տեղեկատվությունը, հատկապես բռնություն և ստերիոտիպեր ներկայացնող նյութերը անհետևանք չեն կարող մնալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

Հիշեցնենք, որ օրերս Հայկական հոգեբուժական ասոցիացիան հայտարարություն էր տարածել, որտեղ ԶԼՄ-ներին կոչ էր անում խնայել սպառողների հոգեկան առողջությունը:

«Ես լրատվամիջոցներին համագործակցության կոչ եմ անում: Շատ դեպքերում ԶԼՄ-ները դառնում են ոչ թե չորրորդ, այլ երկրորդ իշխանություն: Հասարակության հետ աշխատելու միակ միջոցը այսօր լրատվամիջոցներն են, որոնք նյութերը մատուցելիս պետք է մտածեն նաև ընթերցողի մասին: Ինչ է տալիս ընթերցողին, երբ կարդում է ինքնասպանության մասին, կամ «Մայրը սպանել է որդուն», «Հայրը խեղդել է երեխային»»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ