12:00 , 20 օգոստոս, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Օրվա ճիշտ սկիզբը կարող է մի քանի անգամ բարձրացնել Ձեր արդյունավետությունը: Եթե Ձեր առավոտը լինի արդյունավետ, ապա կեսօրին դուք կնկատեք, որ հասցրել եք անել այն ամենն, ինչ պլանավորել էիք: Այս խորհուրդներին հետևելու համար, սակայն, սկզբնական շրջանում դուք ստիպված կլինեք պայքարել երկար քնելու ցանկության դեմ:
- Ռոբին Շարման վստահեցնում է, որ օրվա մեջ ամենակարևորը հենց առաջին կամ «ոսկե» ժամն է, որն անհրաժեշտ է նվիրել ինքնազարգացմանը: Աշխատեք չմիացնել հեռուստացույց և համակարգիչ՝ Ձեր ուղեղը ոչ օգտակար ինֆորմացիայով չծանրաբեռնելու նպատակով: Պլանավորեք Ձեր օրը՝ կատարելով անձնական նոթեր, զբաղվեք մեդիտացիայով, ընթերցեք ոգեշնչող և տրամադրող գրքեր: Հիշեք՝ որքան արդյունավետ անցնի Ձեր օրվա առաջին ժամը, այդպիսի ընթացք էլ կունենա ողջ օրը:
- Առավոտը օրվա լավագույն ժամանակահատվածն է մի քանի էջ գրելու համար: Հանձնելով Ձեր մտքերը թղթին՝ դուք ազատում եք Ձեր գլուխը անցանկալի ամեն ինչից:
- Եթե դուք չեք սիրում գրել, ապա անպայման կարդացեք: Առավոտյան շուրջ 30 րոպե անհրաժեշտ է տրամադրել օգտակար գրքերի ընթերցանությանը:
- Առավոտը հարկավոր է սկսել դրական պնդումներով, որոնք լավ տրամադրություն են ապահովում ողջ օրվա ընթացքում: «Ես հաճույք եմ ստանում կյանքից», «կյանքը ուրախության անվերջանալի աղբյուր է»՝ նման մտքերով զինվելու դեպքում Ձեր օրն անպայման կհաջողվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ