Քաղաքը տեր-տիրական չունի՞


12:03 , 20 օգոստոս, 2015

Էլի ֆեյսբուքի «ստատուսը» հարցնում է՝ «Հը՞, ի՞նչ ես մտածում». ի՞նչ պիտի մտածեմ. մարդու զահլեն արդեն գնաց, էնքան վանաձորյան փողոցների քանդուքարափից գրեց. հրեն՝ տեղական հեռուստատեսությունն էլ առնվազն շաբաթը մեկ բնակիչների բողոք է ներկայացնում. ջրի վթարի պատճառաբանությամբ փողոցը քանդում են ու ամիսներով կամ նույնիսկ տարիներով թողնում: Խնդրեմ. երկու օր առաջ Տերյան հասցեում էլի ինչ-որ «քանդարարական» աշխատանքներ էին կատարում. հայտնի չէ՝ այդ աշխատանքները պատճառ էի՞ն, թե՞ հետևանք, որ մի քանի ժամ Լուսավորիչ/Տերյան խաչմերուկում շատրվան էր դուրս հոսում ու փողոցը ողողում: Ամեն դեպքում, Տերյան 4-ի մոտ մի քանի ժամ քանդեցին, փորեցին մի մարդաբոյ, մի հսկայական մետաղե կափարիչով էլ փակեցին, ու դուրս տված հողն այդպես էլ մնում է. երևի մտածում են, որ ինչ-որ մեկին պետք կլինի՝ կգան-կտանեն: Հաջորդ օրն էլ Տերյան/Լազյան խաչմերուկում էին «քանդաշինական» աշխատանքներ տարվում: Մի քանի օր առաջ՝ Լուսավորիչ/Խորենացի փողոցի սկզբնամասում: «Էսքան փորել կլինի՞, հետո էլ ասում են՝ տրուբեքը փոխել են, որ փոխել են, ինչի՞ են անընդհատ վթարներ լինում»,- զարմանում են բնակիչները, մենք էլ՝ նրանց հետ: Իսկ Տիգրան Մեծ 47 հասցեում քանդել-փորելուց հետո տարածքը փակեցին, ու մեկ ամսից ավելի է՝ այդպես խճապատ էլ մնում է. բա էս քաղաքը տեր-տիրական չունի՞...