11:44 , 20 օգոստոս, 2015
Yerkir.am-ը գրում է.
Օգոստոսի 20-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի անասնագոմում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: