Ամերիկացի ջրասուզորդների խումբը Ֆլորիդայի ափերին 300 տարի առաջ խորտակված նավից 350 իսպանական ոսկի է գտել, տեղեկացնում է USA Today-ը: Գտածով գնահատվում է 4.5 միլիոն դոլար:
Ոսկեդրամներից 9-ը ծայրահեղ հազվագյուտ են: Դրանք հատվել են Իսպանիայի արքա Ֆիլիպ 5-րդի օրոք 1700-ականների սկբզբին: Դրանցից յուրաքանչյուրը գնահատվում է 300 հազար եվրո:
Կուբայից Իսպանիա ուղևորվող 11 նավերը խորտակվել են 1715 թվականի հուլիսի 24-ին, ինչի հետևանքով մոտ 1000 մարդ է մահացել: