Երևանի կենտրոնում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենայի վրա և փակել երթևեկությունը


11:10 , 20 օգոստոս, 2015

IMG_5255-14271-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngAraratnews.am-ը գրում է.

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 04.27-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պարոնյան եւ Լեոի փողոցների խաչմերուկում ծառի ճյուղը կոտրվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատվածի վրա՝ այն դարձնելով անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Պարոնյան փողոցի թիվ 16 շենքի մոտ գտնվող ծառի ճյուղը կոտրվել է եւ ընկել մոտակայքում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 29 LU 209 համարանիշով ավտոմեքենայի վրա. ավտոմեքենան չի վնասվել:

Հրշեջ-փրկարարները կտրել են ծառի ճյուղը եւ տեղափոխել անվտանգ տարածք: