10:50 , 20 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կարող է թույլ տալ Իրանին ինքնուրույն իրականացնել Պարչինում միջուկային օբյեկտների ստուգումները, գրում է Associated Press-ը, ում մոտ է հայտնվել Թեհրանի հետ ԱԷՄԳ-ի գաղտնի պայմանագրի նախագիծը։
«Գործողությունները կանցկացվեն իրանական սարքավորումների կիրառմամբ, որոնք համապատասխանում են գործակալության տեխնիկական բնութագրերին»,- ասվում է փաստաթղթում։
Համաձայնագրում նշվում է, որ իրանական կողմը պետք է ԱԷՄԳ-ին տրամադրի լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես նաև նմուշներ, որոնք կվերցնեն իրանցի փորձագետները։ Ընդ որում՝ նյութերի փոխանցման ժամանակ ԱԷՄԳ-ում «ուշադրություն կհատկացվի Իրանի ռազմական մտահոգություններին», փոխանցում է Корреспондент-ը։
Նշվում է նաև, որ ԱԷՄԳ-ի խնդիրներից կլինի հետևել իրանական անձնակազմին։