Ղազախական տենգեն 1 օրում արժեզրկվել է 35.5%-ով


10:20 , 20 օգոստոս, 2015

Lragir.am-ը գրում է.

Օգոստոսի 20-ին Ղազախստանի ֆոնդային բորսայում առք ու վաճառքի արդյունքներով տենգեի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 66.88 տենգեով և կազմել 255.66 տենգե: Օգոստոսի 19-ին մեկ դոլարն արժեր 188.38 տենգե, իսկ այսօր արժեզրկվել է 35.5%-ով:

Ավելի վաղ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը հայտարարել էր, որ օգոստոսի 20-ից Ղազաստանն անցնում է ազատ լողացող փոխարժեքի: Տենգեի փոխարժեքը ձևավորվելու է շուկայական պահանջարկի ու առաջարկի հիման վրա՝ հաշվի առնելով ներքին ու արտաքին կարևորագույն մակրոտնտեսական գործոնները: