10:06 , 20 օգոստոս, 2015
ՀԱՄԱՍ շարժման զինվորականները բռնել են դելֆինի, որը ենթադրաբար օգտագործվել է իսրայելական հետախուզության օգտին լրտեսության համար։ Այս մասին հայտնում է YNet News պորտալը։
Կենդանուն բռնել էին մի քանի շաբաթ առաջ՝ Գազայի հատվածի ափերից ոչ հեռու, որտեղ անցկացվել են ՀԱՄԱՍ-ի ծովային հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանման վարժանքները։
Զինվորականների ուշադրությունը գրավել է դելֆինի «կասկածելի տեղաշարժը», որից հետո ի հայտ է բերվել կենդանու՝ տեսախցիկով զինված լինելու փաստը։