10:00 , 20 օգոստոս, 2015
Lurer.com-ը գրում է.
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում լույս օգոստոսի 20-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է ռուս դերասան Լև Դուրովը, գրում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով դերասանի դուստր Եկատերինա Դուրովային։
Լրատվամիջոցների տվյալներով՝ մահվանից մեկ օր առաջ դերասանը վիրահատության է ենթարկվել և բժշկական կոմայի մեջ մտցվել։
Օգոստոսի սկզբին Դուրովը սրտի շտապ վիրահատություն էր տարել, ավելի ուշ բժիշկները 83-ամյա դերասանի մոտ ծանր թոքաբորբ էին ախտորոշել։
Դուրովը խաղացել է ավելի քան 200 ֆիլմերում, որոնց թվում են «Ես քայլում եմ Մոսկվայով» («Я шагаю по Москве»), «Գարնան տասնյոթ ակնթարթ» («Семнадцать мгновений весны»)։