09:20 , 20 օգոստոս, 2015««Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն է, լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել: Տեղեկացանք, որ 2015թ հուլիսի 31-ին «Էկոմիքս» ՍՊԸ-ն դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և պահանջում է, որ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող ընկերությունից բռնագանձվի 2 միլիոն դրամ:
«Կարին» ՍՊՆ-ն էլ իր հերթին է 2015 դիմել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ Արագած Ախոյանին պատկանող ընկերությունից պահանջելով 2 միլիոն դրամ: Իսկ, ահա, «Տուֆաբլոկների գործարան» ԲԲԸ-ն ոչ միյան դիմել է Արաբկիր դատարան՝ պահանջելով ընկերությունից բռնագանձել 2 միլիոն դրամ, այլև միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ պատգամավորին պատկանող ընկերության գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչն այս գործով դատավոր Սամվել Թադևոսյանը բավարարել է: Այսինքն՝ պատգամավորին պատկանող ընկերությունն այս օրերին գտնվում է արգելանքի տակ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։