Բաղադրությունը
6 կտոր հաց
կես կապ սպանախ
¼ բժ քերած պանիր
6 հատ ձու
6 կտոր բեկոն
աղ, պղպեղ
2 ճշ գդ բուսայուղ
Բաղադրությունը
Ջեռոցը նախօրոք միացնել 180 °C: Կեքսի ձևամանը պատել բուսայուղով:
Հացը գրտնակել` դարձնելով հնարավորինս բարակ:
Կեքսի ձևամանի չափով հացից շրջանաձև կտորներ կտրել: Հացի շրջանաձև կտորները կիսել երկու մասի ու վրան բուսայուղ քսել, շարել կեքսի ձևամանի մեջ, իսկ առաջացած բաց մասերը ծածկել հացի ավելացած կտորներով: Սկզբում լցնել սպանախի տերևները (յուրաքանչյուրի մեջ 3-4 տերև), ապա պանիրը, բեկոնը և բոլոր կեքսերի վրա մեկական ձու կոտրել, աղ ու պղպեղով համեմել:
Եփել միչև ձվի սպիտակուցները կպնդանան՝ 15 րոպե: