08:50 , 20 օգոստոս, 2015
ՄԱԿ-ի «Համաշխարհային պարենային ծրագիր» գործակալությունը հայտարարել է, որ Եմենում շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում երկրի մի մասը գտնվում է սովի շեմին, հաղորդում է BBC-ն:
ՄԱԿ-ի տվյալներով` այնտեղ մոտ 13 մլն մարդ օգնության կարիք ունի:
Եմեն այցից հետո գործակալության ղեկավար Էրթարին Կուզինը հայտարարել է, որ երկրում բավականաչափ պարեն չկա, իսկ մարդասիրական կազմակերպությունները շարունակվող մարտերի պատճառով բեռները բնակչությանը հասցնելու հնարավորություն չունեն: