07:34 , 20 օգոստոս, 2015Կալիֆորնիա նահանգի Գումբոլդտ շրջանի ոստիկանները տեղի քարանձավներից մեկն էին հետախուզում, երբ մեծ քանակով զենք–զինամթերք, շուրջ 50 կգ մարիխուանա, 12 հազար դոլար և մի քանի տրանսպորտային միջոց հայտնաբերեցին։ Շարունակելով քարանձավի զննումը՝ նրանք նաև ոսկերչական զարդեր, մետամֆետամին և մեկ տրակտոր գտան։
Քարանձավը գտնվում էր Ռայան Ֆլոյդի սեփականության տարածքում, և պարզվեց, որ բոլոր իրերը գողացված են։







