06:17 , 20 օգոստոս, 2015
Barometer.am–ը գրում է.
Որպեսզի ընթերցանությունը տարածում գտնի, և ինչ-որ ձևով խրախուսվեն նրանք, ովքեր կարդում են հասարակական տրանսպորտում, Ռումինիայում մի քանի ընթերցասեր ակտիվիստներ դիմել են կառավարությանը՝ հասարակական տրանսպորտից օգտվելը կարդացողների համար անվճար դարձնելու առաջարկով:
Առաջարկն ընդունվել է, իհարկե մասամբ կիրառվելու պայմանով:
Այսպիսով, հունիսի 4-9-ը Կլուժ-Նապոկա քաղաքում հասարակական տրանսպորտից անվճար են օգտվել բոլոր նրանք, ովքեր գիրք էին կարդում:
Այսքանով ակտիվիստները չեն սահմանափակվել, նրանք ունեն նոր, բավականին հետաքրքիր մտքեր:
Օրինակ՝ նրանք, ովքեր իրենց ֆեյսբուքյան էջի գլխավոր լուսանկարը գրքով նկար կտեղադրեն՝ կստանան զեղչեր գրախանութներում, վարսավիրանոցներում և նույնիսկ ատամնաբուժարաններում:
Իսկ ապրիլի 13-ին՝ գրքի համաշխարհային օրը, բոլոր նրանք, ովքեր կգան գրքով՝ անվճար կկարողանան դիտել տեղի բուսաբանական այգին: