Սնկեր. Որոշ տեղեկություններ դրանց բուժիչ հատկությունների մասին


04:58 , 20 օգոստոս, 2015

Սնկեր. Որոշ տեղեկություններ դրանց բուժիչ հատկությունների մասին168.am–ը գրում է.

Ավելի քան 2000 տարի առաջ Չինաստանում և Ճապոնիայում սնկաբուժությունը զարգացել է՝ որպես բժշկության ինքնուրույն ճյուղ. «Shinnoh Honsohkyo» գրքում ճապոնացի իմաստասերներն առավելագույն կարևոր դեղամիջոցների ցանկի առաջին տողի վրա նշել են ծառերի վրա աճող «ռեյշի» սունկը: Նման սնկերը հազվադեպ են հանդիպում, իսկ գտնողը պարտավոր էր հանձնել կայսեր գանձարան:

Ճապոնացի բժիշկ Գոռո Չիխարան 20-րդ դարի կեսերին առանձնացրել է շիիտակե սնկից գերհզոր հակաուռուցքային ազդեցություն ունեցող լենտինան նյութը:

Հակաբիոտիկներ

www.fungocenter. com կայքից կարող եք իմանալ շատ հետաքրքիր մանրամասներ սնկերի մասին:

Պարզվում է, որ սնկերի (крестовик зелёный) հակաբիոտիկ հատկությունն առաջին անգամ նկատել է ռուս բժիշկ Պոլոտեբնովը, նա սնկի բորբոսով թրջոց է դրել թարախային վերքերի վրա:

Որոշ սնկերի բուժիչ ազդեցության մասին

Խորհուրդ է տրվում ուտել շաբաթական 200 գրամ սունկ՝ մսի փոխարեն: