04:47 , 20 օգոստոս, 20151990 թ.–ին Քենիայում հիմնվեց Ումոջա գյուղը, որն ապաստան դարձավ սեռական բռնությունների ենթարկված կանանց համար։ Այդ օրից բնակչության թիվը զգալիորեն աճել է։ Դա պայմանավորված է բռնության ենթարկված կանանց թվի ավելացմամբ, ովքեր փախչում են իրենց ամուսիններից, ընտանեկան բռնություններից, բռնաբարությունից և հարկադրաբար կատարվող կանացի թլպատումից։


1990 թ.–ին գյուղը հիմնվեց բրիտանացի զինվորների կողմից բռնաբարված 15 կանանց ջանքերով։



Ումոջայի մանկապարտեզը


Գյուղում ավելի քան 200 երեխա կա։

