Ինչպիսի՞ն են 1990-ականների հայտնի սերիալների դերասանուհիներն այսօր (լուսանկարներ)


03:47 , 20 օգոստոս, 2015

Tert.am–ը գրում է.

Դժվար թե գտնվեն մարդիկ, ովքեր մոռացել են 1990-ականների սկիզբը, երբ միևնույն ժամին փողոցները դատարկվում էին և բոլորը նստում էին հեռուստացույցի դիմաց։ Ցուցադրվում էին առաջին սիրելի սերիալները, որոնք ստիպում էին արտասվել, տառապել հերոսների համար, նրանցից ոմանց սիրել, մյուսներին՝ ատել։ Հարևանների հետ քննարկելու թեմա կար և մինչև նոր մասը դիտելը՝ մտածելու բան։ Սակայն որտե՞ղ են հիմա նրանք, ովքեր կատարում էին գլխավոր հերոսուհիների դերը, ինչո՞վ են զբաղվում։ Ներկայացնում է womenssecrets.me-ը։

1. Վերոնիկա Կաստրո. «Վայրի վարդը» և «Հարուստները նույնպես լացում են» սերիալները նրան շատ հայտնի դարձրին։ 62 տարեկանում նա այժմ շարունակում է կարիերան կինոյում և տարբեր միջոցառումներ անցկացնում։

1


2. Լուսելիա Սանթոս. Բրազիլացի հայտնի դերասանուհի, ով հրաշալի է կատարել իր դերը «Ստրկուհի Իզաուրան» սերիալում։ Այժմ նա 58 տարեկան է։

29cf81ab9bad9d080324244562d5bacf_santos


3. Վիկտորյա Ռուֆոն նկարահանվել է «Պարզապես Մարիա» սերիալում և այժմ էլ շարունակում է նկարահանվել սերիալներում։ Թեև նա 53 տարեկան է, սակայն Մեքսիկայում ամենահայտնի և բարձր վարձատրվող դերասանուհիներից է։

2


4. Գրեսիա Կոլմենարես. Նկարահանվել է «Մանուելա» սերիալում։ Այսօր նա 52 տարեկան է և ընտանիքի հետ ապրում է Ամերիկայում։

5

5. Գլորիա Պիրեշ. Նկարահանվել է «Արևադարձուհու գաղտնիքը» և «Դաժան հրեշտակը» սերիալներում։ Այժմ նա 51 տարեկան է և հաջողությամբ շարունակում է կարիերան բեմում։

4


6. Էլեն Ռոլե. Նրան շատ էր սիրում երիտասարդությունն «Էլենը և ընկերները» սերիալի շնորհիվ։ 48 տարեկան Ռոլեն ապրում է 2 որդեգիր որդիների հետ, ամուսնացած չէ։

6


7. Անդրեա Դել Բոկա. Նա հայտնի է «Սելեստա», «Անտոնելա» և այլ սերիալներից։ Բոկան 49 տարեկան է։

56


8. Մարսի Ուոլքեր. Եվս մեկ հայտնի դերասանուհի, ով նկարահանվել է «Սանտա Բարբարա» սերիալում։ Նա արդեն 53 տարեկան է, չի խաղում կինոյում և ապրում է ԱՄՆ-ում։

7