Ամերիկացի սկանդալային երգչուհի Նիքի Մինաժի մոմե արձանը սեռական ոտնձգության է ենթարկվել (լուսանկարներ)


01:31 , 20 օգոստոս, 2015

Tert.am–ը գրում է.

Ամերիկացի սկանդալային երգչուհի Նիքի Մինաժի մոմե արձանը Մադամ Տյուսոյի թանգարանում «անվայել պահվածքի» զոհ է դարձել:

The Independnet-ը հայտնում է, որ դա տեղի է ունեցել մոմե արձանների հայտնի թանգարանի Լաս Վեգասի մասնաճյուղում:

Ավելի վաղ այս արձանը քննադատության էր արժանացել իր ծնկաչոք դիրքի համար: Ի դեպ, արձանը Մինաժի «Anaconda» քլիպից է ընդօրինակված: Մինչ մյուսները արձանը սեքսիստական և անհարգալից էին համարում, երգչուհուն իր կերպարանքը բավականին դուր էր եկել:

Այժմ, երբ սոցցանցերում տարածվել է արձանի նկատմամբ սեռական գործողությունների իմիտացիայի դեպք արձանագրող պատկեր, Մադամ Տյուսոյի թանգարանից ասել են, որ ավելի ուշադիր կհետևեն իրենց այցելուներին: