Ի՞նչ է կատարվում Ճանապարհային ոստիկանությունում ու ԴԱՀԿ-ում


21:37 , 19 օգոստոս, 2015

Картинки по запросу դահկՀՀ ճանապարհային ոստիկանություն, ԴԱՀԿ, ՀՀ քաղաքացի...

Մի քիչ երկար եմ գրելու, հուսամ՝ կկարդաք։

Վարում եմ բարեկամիս մեքենան արդեն մեկ տարուց ավելի, մարտ ամսին կանգնեցրեց ՀՀ ՃՈ աշխատակիցը, բա ձեր մեքենան ԴԱՀԿ-ի կողմից հետախուզման մեջ է, այնինչ հետախուզումը դադարեցվել էր սույն թվականի հունվարի 26-ին, մի խոսքով՝ իմ ընդդիմանալուց հետո կայքով նայեց, տեսավ, որ արգելանքի որոշումը հանված է, և մաղթեց բարի երթ:
Երեկ երեկոյան կանգնեցրել է էլի ՀՀ ՃՈ մեկ այլ աշխատակից՝ բա հետախուզման մեջ է, պետք է տանենք տուգանային հրապարակ, ասում եմ՝ հանվել է հետախուզումից, բա չէ պետք է տանենք տուգանային հրապարակ, որ պարզենք, տարան տուգանային հրապարակ, ասում եմ՝ դե եկեք, պարզենք, բա՝ հիմա չենք կարա, վաղն առավոտյան, ասում եմ՝ ինչու, հիմա եկենք պարզենք, բա՝ չկա աշխատող։ 
Այսօր առավոտյան տարել եմ ԴԱՀԿ որոշումը՝ տրված հունվարի 26-ին և ուղարկված ՀՀ ՃՈ, ոմն փոխգնդապետ Ավագյանն ասում է՝ գնա, թարմ որոշում բեր, թարմ ամսաթվով, գնում եմ ԴԱՀԿ, ասում են՝ այդ գործը փակված է և բոլոր կողմերին ծանուցված՝ պատշաճ կարգով, Ավագյանին ասում եմ՝ եթե պարզվի, որ մեղավոր չեմ, ի՞նչ անեմ, բա գնա, դատի տուր, ինձ չի հետաքրքրում:
Գալիս եմ ՀՀ ՃՈ Երևանի տուգանային հրապարակ, բա՝ չէ, գնա, թարմ որոշում բեր։ 
Գնում եմ ՃՈ վարչություն, ասում եմ՝ ինչ անեմ, բա՝ գնա, մեքենադ վերցրու, հիմա զանգում ենք, ասենք և մեր բազայից էլ կհանենք հետախուզվողների ցանկից։ 
Գնում եմ ՀՀ ՃՈ տուգանային հրապարակ, Ավագյանն ասում է՝ չեմ տալիս, գնա ԴԱՀԿ, թարմ որոշում բեր։ 
Հետ եմ գնում ՃՈ վարչություն, ասում են՝ գնա, կտան, վերջապես գնում եմ, և մեքենան տալիս են միայն ՀՀ ՃՈ Պարեկապահակային ծառայության պետ Սարգսյանի անմիջական հրամանից հետո։ 
Հիմա ես ո՞ւմ դիմեմ, ո՞ւմ բողոքեմ, որ անտեղի ինձ անհանգստություն են պատճառել ՀՀ ՃՈ աշխատակցները, փոխանակ ինձ զերծ պահեն տարբեր տեսակ անհանգստություններից, հիշեցնեմ՝ 8 ամիս է անցել, իսկ նրանց բազան թարմացված չէ։
Ի դեպ, նրանք սնվում են իմ վճարած հարկերից նաև։

Հ.Գ. ՀՀ ՃՈ ոստիկանության բոլոր աշխատակիցները, բացի փոխգնդապետներ Սարգսյանից և Խաչատրյանից, քաղաքացու հետ խոսում են ապեր, ընկեր... ասելով։