Իրաքում անցյալ տարի ոչնչացվել է ավելի քան 7 հազար զինյալ


22:00 , 19 օգոստոս, 2015

1439978452199Իրաքում անցյալ տարի ոչնչացվել է ԴԱԻՇ-ի ավելի քան 7 հազար զինյալ: Այդ մասին հայտնել է Ավստրալիայի Զինված ուժերի արտասահմանյան գործողությունների հրամանատար, փոխծովակալ Դևիդ Ջոնսթոնը:

Ըստ նրա՝ այժմ ԴԱԻՇ-ը կենտրոնացած է ոչ թե նոր տարածքներ գրավելու վրա, այլ զավթածները պահպանելու: Արաբական Միացյալ Էմիրությունների Մինհադ բազայում ներկայումս տեղակայված են Ավստրալիայի 8 ինքնաթիռ և ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների միավորներ (մոտ 400 մարդ): Եվս 400 հոգուց բաղկացած ավստրալական հատուկ նշանակության ջոկատ գտնվում է այդ երկրում իրաքյան զինված ստորաբաժանումներին հրահանգավորում անցկացնելու համար: