Թուրքական լիրայի փոխարժեքը հակառեկորդ է սահմանել


21:00 , 19 օգոստոս, 2015

601400-turecka-liraԹուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Կենտրոնական բանկը հրապարակել է թուրքական լիրայի նոր փոխարժեքը։ Ակնկալիքներն արդարացել են, և լիրայի ռեկորդային արժեզրկումը շարունակվում է։

Մեկ դոլարի փոխարժեքը հավասար է 2.91 լիրայի, ինչը պատմական հակառեկորդ է։ Մեկ եվրոն իր հերթին այժմ համարժեք է 3.21 լիրայի։ Թանկացել է նաև ոսկու գինը։