20:00 , 19 օգոստոս, 2015
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաթումում մասնակցել է Colosseum Marina հյուրանոցի պաշտոնական բացման արարողակարգին, ինչից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
Երբ Ղարիբաշվիլուն հարցրել են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու քաղաքացիության մասին, նա պատասխանել է, որ դա իր գործը չէ. «Ես տեղյակ չեմ Սաակաշվիլու քաղաքացիության մասին, դա իմ գործը չէ։ Օրենքն է կարգավորում այդ հարցը»։
Ներկա դրությամբ Վրաստանի արդարադատության նախարարությունն Ուկրաինայից պաշտոնական հաստատում է սպասում Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն երկրի քաղաքացիություն տրամադրելու մասին։ Եթե վրացական կողմն Ուկրաինայից ստանա նման հաստատում, ապա Վրաստանի արդարադատության նախարարությունը կսկսի նրան Վրաստանի քաղաքացիությունից զրկելու ընթացակարգ։