Էմիլ Խիրշը դատապարտվել է ազատզրկման` աղջկա վրա հարձակվելու համար


19:45 , 19 օգոստոս, 2015

Էմիլ Խիրշը դատապարտվել  է ազատզրկման` աղջկա վրա հարձակվելու համարLife.panorama.am-ը գրում է.

Դերասան Էմիլ Խիրշը մեղավոր է ճանաչվել աղջկա վրա հարաձակման գործում և դատապարտվել  է 15 օրվա ազատազրկման և 50 ժամ հասարակական աշխատանքների: Բացի այդ, նա պարտավոր է տուժողին վճարել 4750 դոլար տուգանք:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին դերասանը վիրավորել էր Paramount ընկերության աշխատակից Դանիել Բերնֆելդին, ապա բռնել նրա կոկորդից և փորձել խեղդել:

Ականատեսները հեռացրել էին Խիրշին Բերնֆելդից, իսկ ոստիկանությունը հետագայում հայտարարել էր, որ «դերասանը կորցրել էր հավասարակշռությունը, նրա խոսքը կապակցված չէր, իսկ աչքերը փայլում էին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ