19:30 , 19 օգոստոս, 2015Panorama.am-ը գրում է.
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Եմենի հակամարտող բոլոր կողմերին մեղադրել է ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Կազմակերպության զեկույցում նշվում է, որ բոլորը պատասխանատվություն են կրում խաղաղ բնակչության մահվան և ավերվածությունների համար: Այս մասին հայտնում է«Բի-Բի-Սի»-ն:
Զեկույցում թվարկված են սեփական տներում մարդկանց սպանության և վիրավորվելու հարյուրավոր դեպքեր, սկսած այս տարվա մարտից, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան օդային հարվածներ սկսեց Եմենում հուսի-ասպտամբների նկատմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ