17:30 , 19 օգոստոս, 2015
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ կենդանաբանների թիմը պարզել է, որ տափակամարմին սարդի մի շարք տեսակներ ունակ են թռչել։ Այդ բացահայտումը զարմացրել է գիտնականներին՝ չնայած նրան, որ ավելի վաղ նման կարողություն հայտնաբերվել էր արևադարձային մրջյունների դեպքում:
Գիտնականները հայտարարել են, որ այն բանից հետո, ինչ իրենք պարզել են, որ արևադարձային մրջյունները թռչելու ունակություն ունեն, մտածել են, որ նման ունակությամբ օժտված կարող են լինել նաև այլ անթև հոդվածոտանիներ։
Հետազոտողները պարզել են, որ սարդերի ճնշող մեծամասնությունը «լողալով անցնում» է օդով։ Բացի դրանից՝ պարզվել է, որ ինչքան փոքր է սարդի մարմինը, այնքան թեթև ու գեղեցիկ է նա կարողանում թռչել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the Royal Society Interface-ում։