Օզբիլիսի տրանսֆերը գնելու համար «Բուրսասփոր»-ը պաշտոնական առաջարկով դիմել է «Սպարտակ»-ին


17:20 , 19 օգոստոս, 2015

Lurer.com-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ագային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտնվել է թուրքական «Բուրսասփոր»-ի ուշադրության կենտրոնում: Ինչպես փոխանցում է Championat.com-ը՝ վկայակոչելով Bursa Hakimiyet-ը, թուրքական ակումբը ղեկավարությունն արդեն պաշտոնական առաջարկ են արել 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի հարցով:

Հնարավոր տեղափոխության մանրամասներ չեն հաղորդվում, սակայն տրանսֆերի գինը կարող է կազմել 3,5 միլիոն եվրո:

Օզբիլիսի պայմանագիրը «Սպարտակ»-ի հետ նախատեսված է մինչ 2018 թվականը: