Վարուժան Սուքիասյան. Ինքներս կարող ենք Հրազդանը նախապատրաստել խաղերին


16:30 , 19 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

«Ֆուտբոլ+» շաբաթաթերթում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկ է ճանաչվել, որն էլ պատճառ էր հանդիսացել «Արարատի» տնային հանդիպումը Ֆուտբոլի ակադեմիայում անցկացնելու համար: Հարցով armsport.am-ը խոսել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետ, ով ներկայացրել է խնդրից առկա դժվարությունները.

«Մենք սովոր ենք «Հրազդան» մարզադաշտին: Պարզապես չեմ հասկանում, թե ի՞նչն է չտրամադրելու պատճառը. չէ՞ որ արդեն 2 խաղ այնտեղ ենք անցկացրել: Անհիմն եմ համարում մարզադաշտը սնանկ ճանաչելու պատճառաբանությունը, քանի որ մի հարց է հետաքրքրում. ի՞նչ է լինելու մարզադաշտի հետագան... «Արարատ» անունը կապված է «Հրազդանի» հետ:

Ամեն դեպքում մենք յուրաքանչյուր խաղին փորձելու ենք մաքսիմալ լավ պատրաստվել՝ չնայած որ անորոշություն է, թե որտեղ ենք խաղալու: Եթե մեզ տրամադրեին մարզադաշտը, որևէ խնդիր չէր լինի, ինքներս կարող ենք նախապատրաստենք այն խաղերին»: