ՄԱԿ-ը ներկայացրել է կանանց և տղամարդկանց ամենամեծ թվով երկրները


16:00 , 19 օգոստոս, 2015

BCDA1D_2276845bՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտը հրապարակել է կանանց և տղամարդկանց ամենամեծ թվով երկրների վարկանիշը։

Հետազոտության արդյունքները վկայում են, որ երկրում բնակվող կանանց թվով առաջատար են Արևելյան Եվրոպայի երկրները։ Իրենց հերթին, առավել մեծ թվով տղամարդիկ ապրում են Մերձավոր Արևելքում և Ասիայի որոշ տարածաշրջաններում։ Այս մասին հայտնում է nv.ua-ն։

Կին բնակիչների թվով առաջին տեղը վարկանիշում զբաղեցնում է Մարտինիկան։ Եռյակում են նաև Լատվիան և Լիտվան։

Առավել մեծ թվով տղամարդիկ են բնակվում ԱՄԷ-ում, Քաթարում և Օմանում։