Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ–ում Լեհաստանի դեսպանին և ռազմական կցորդին


15:50 , 19 օգոստոս, 2015

3We8DV6RBoFudZ82XjtnzhuswPAraratnews.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն և ՀՀ-ում Լեհաստանի ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկուն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-լեհական ռազմական համագործակցության ոլորտում տեղի ունեցած զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանը և երկուստեք հետարքրքություն ներկայացնող այլ հարցերի: