Բանգկոկում ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածում են ույղուրներին


15:40 , 19 օգոստոս, 2015

Բանգկոկում ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածում են ույղուրներինPanorama.am-ը գրում է.

Թաիլանդի հատուկ ծառայությունները ենթադրում են, որ Բանգկոկում տեղի ունեցած պայթյունը հնարավոր է ույղուր ահաբեկիչների ձեռքի գործը լինի: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին The Bangkok Post-ին հայտնել են իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրները:

Նրանք չեն բացառում, որ ահաբեկչության կազմակերպիչները փորձել են վնաս հասցնել հենց չինացի զբոսաշրջիկներին: 

Որպես դրդապատճառներից մեկը դիտարկվում է հուլիսին Չինաստանից 109 ույղուր փախստականների բռնագաղթեցման համար վրեժը: Դա թաիլանդցի մահմեդականների և իրավապաշտպանների բողոքի զանգվածային ակցիաների էր հանգեցրել: Այդ վարկածի անուղղակի հաստատում կարող է լինել փաստը, որ երկու շաբաթ առաջ Բանգկոկում չինական դեսպանությունը դիմել է ոստիկաններին՝ խնդրելով ուժեղացնել իրենց պաշտպանությունը, իսկ Թաիլանդի հատուկ ծառայությունները երկրի ղեկավարությանը զգուշացրել էին չինացի տուրիստների վրա հնարավոր հարձակումների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ