15:10 , 19 օգոստոս, 2015
Անգլիական «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարող է բաց թողնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի հանդիպումը վնասվածքի պատճառով, հաղորդում է Telegraph.co.uk-ը:
«Լիվերպուլ»-ի ավագը վնասվածք էր ստացել «Բորնմուտ»-ի դեմ խաղի ընթացքում: Վերջինս այսօր բուժզննում կանցնի:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի` «Արսենալ»-«Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 24-ին: