20:30 , 19 օգոստոս, 2015«The Economist Intelligence Unit»-ը հրապարակել է բնակության համար աշխարհի լավագույն քաղաքների ցանկը։ Ցանկը կազմվել է 30 տարբեր գործոնների հիման վրա, այդ թվում հաշվի են առնվել անվտանգությունը, առողջապահության մակարդակը, կրթական ռեսուրսները, ենթակառուցվածքներն ու շրջակա միջավայրը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ 2010թ․-ից ի վեր քաղաքներում բնակության համար կյանքի որակի ընդհանուր մակարդակն անկում է ապրել է 1 տոկոսով։ 2.2 տոկոս անկում է գրանցվել անվտանգության ու կայունության առումով։ Անկման պատճառ են հանդիսացել ինչպես Սիրիայում, Ուկրաինայում, Լիբիայում շարունակվող կոնֆլիկտները, այնպես էլ Ֆրանսիայում ու Թունիսում ահաբեկչական հարձակումներն ու Ամերիկայում բռնկված քաղաքացիական անկարգությունները։
Ուսումնասիրված 140 քաղաքների լավագույն թոփ տասնյակը տես ստորև՝










Ցուցակում վերջին հինգ հորիզոնականները զբաղեցնում են հետևյալ քաղաքները, ինչից ենթադրում ենք, որ դրանք վատագույնն են բնակության համար.




