Մարտական հենակետում հերթապահության կանոնները խախտելու պատճառով զինծառայող է զոհվել


15:00 , 19 օգոստոս, 2015

2015 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 1990 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ)։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։