Ադրբեջանում սննդամթերքի գներն աճել են մոտ 1/3-ով


13:30 , 19 օգոստոս, 2015

108988_srcԱդրբեջանական Yeni Müsavat թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանում կտրուկ աճում են սննդամթերքի գները։ Թեյի, շաքարի, մակարոնի, յուղի, հավի մսի ու կաթնամթերքի գներն աճել են 15-35 տոկոսով։

Երկրում սննդամթերք արտադրող խոշորագույն հոլդինգ «Ազերսունը» օգոստոսի 18-ից բարձրացրել է երկրի խանութներին մատակարարած ապրանքների գները։ Մասնավորապես, թեյի գներն աճել են 20-35 տոկոսով, 35 տոկոսով աճել են Oral-B Pro-flex, Ariel, Duracell, Blend-a-med, Pampers և այլ ապրանքանիշերի արտադրանքը։ Կաթնամթերքի գինն աճել է 15 տոկոսով, իսկ մակարոնի գինը՝ 15-25 տոկոսով։ Հավի մսի գինը միջին հաշվով աճել է 20 տոկոսով։