12:50 , 19 օգոստոս, 2015Panorama.am-ը գրում է.
Հայաստանում 2015 թվականի հունվար-հունիսի ամիսներին արտադրվել է 143.5 հազար տոննա հաց, ինչը 2014թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 1,8 տոկոսով նվազել է (2014թ-ին արտադրվել է 146.2 տոննա հաց): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Նշենք նաև, որ հունվար-հունիսին 13.6 %-ով նվազել է ալյուրի արտադրությունը` կազմելով 92.5 հազար տոննա: 2014թ-ի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում 8.5%-ով նվազել է նաև է հրուշակեղենի արտադրությունը` կազմելով 7 510.8 տոննա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ